Ահա թե Աստված ինչ շշնջաց յուրաքանչյուր կենդանակերպի նշանի ականջին
Advertisement 1000 x 90

Ահա թե Աստված ինչ շշնջաց յուրաքանչյուր կենդանակերպի նշանի ականջին

Աստծված մեզ կյանք շնորհեց, և դա լավագույն պարգևն է յուրաքանչյուրիս համար: Բայց մենք հենց այնպես չենք ծնվել: Նա մեզ կյանք տվեց, որպեսզի յուրաքանչյուրս իրականացնի իր առաքելությունն այս աշխարհում:

Մի առավոտ Աստված գրկեց իր տասներկու զավակներից յուրաքանչյուրին ու կյանքի մասին մի շատ կարևոր գաղտնիք պատմեց նրանց: Հետո զավակներից յուրաքանչյուրը մոտեցավ Աստծուն ու ստացավ իր պարգևը:

Քեզ Խոյ

Դու կլինես առաջնորդ ու քո հետևից կտանես մյուսներին՝ այրելով կրակ նրանց սրտերում: Առաջ շարժվիր դեպի քո երեզանքը մյուսներին ոգեշնչելու համար: Շատերը կմեղադրեն քեզ քո համառության համար, սակայն հիշիր, որ առանց համառության երբեք չես հասնի նպատակիդ:

Քեզ Ցուլ

Տալիս եմ այս արտասովոր նվերը: Դու շատ հեշտությամբ կարող ես ավելացնել քո նյութական կարողությունը, եթե քո սրտում միշտ վառվի սիրո կրակը: Կարևորը չշփոթես սիրո և հարստության տեղերը: Սերը քեզ համար պետք է լինի առաջին տեղում, իսկ հետո կտրվեն նաև մյուս բաները:

Քեզ Երկվորյակ

Շնորհում եմ մարդկանց օգնելու կարողությունը, որպեսզի նրանք միմյանց հասկանան: Բայց առաջին հերթին դու ինքդ պետք է ներդաշնակ լինես ինչպես ինքդ քեզ, այնպես էլ շրջապատող աշխարհի հետ: Եթե դա քեզ մոտ ստացվի, ուրեմն դա կնշանակի, որ աշխարհը գտել է մարդկության ողջ պատմության լավագույն քաղաքական գործչին, դիվանագետին,  հոգեբանին:

Քեզ խեցգետին

Տալիս եմ արտասովոր զգայունություն ու դրանից բխող իմաստություն: Բայց խնդրում եմ չդառնաս իմաստուն ճգնավոր, քանի որ քո իմաստությունը պետք է մյուսներին:

Քեզ Առյուծ

Ինչպես Խոյին, քեզ էլ եմ տալիս մարդկանց քո հետևից տանելու շնորհը: Շատերը կքննադատեն քո էգոիզմը, սակայն հոգ չէ, քանի որ քննադատության են արժանանում նույնիսկ ամենաիմաստուն թագավորները: Ի վերջո ու՞մ մոտ են գալիս մարդիկ իրենց կյանքի խնդիրները լուծելու համար: Իհարկե քեզ նմանների: Քեզ շնորհում եմ նաև մեծահոգություն, որպեսզի օգնես բոլոր նրանց, ովքեր կդիմեն քեզ:

Քեզ Կույս

Քեզ շնորհում եմ իմ ստեղծած այս հիասքանչ աշխարհն ուսումնասիրելու կարողությամբ: Գնա քո հետաքրքրությունների հետևից՝ օգտագործելով քեզ տրված պարգևը:

Քեզ Կշեռք

Պարգևում եմ ամենահասարակ բաներում գեղեցիկը տեսնելու շնորհը: Հիացիր ու գովերգիր այն ամենն ինչ տեսնում ես: Թե ինչպես դա կանես դու ինքդ ընտրիր՝ երգիր, գրիր, նկարիր կամ այլ կերպ դա արա, քանի որ դու ունես բավականին տաղանդ գեղեցկությունն արտահայտելու համար:

Քեզ Կարիճ

Նվիրում եմ ամենադժվար նվերը: Քեզ շնորհում եմ մարդկանց հոգիները տեսնելու կարողությամբ: Իհարկե դու դրանից շատ կտառապես: Բայց հենց որ հաշտվես ինչպես քո մեջ, այնպես էլ մյուս մարդկանց մեջ ապրող կենդանու հետ ու աշխարհն ընդունես այնպիսին, ինչպիսին այն կա, կստանաս այն ամենն ինչ ցանկանում ես:

Քեզ Աղեղնավոր

Պարգևում եմ մարդկանց ուրախություն պատճառելու և նրանց մեջ երազանքի լույսը վառելու շնորհը: Յուրաքանչյուր ոք, ով կբացահայտի այն լավագույնը, որը կրում է իր մեջ:

Քեզ Այծեղջյուր

Պարգևում եմ աշխատասիրություն: Դու կսովորեցնես մարդկանց, որ պետք է աշխատել իրենց ուզածին հասնելու համար, քանի որ դու շատ լավ գիտես, որ լավագույնը միշտ դժվարությամբ է տրվում:

Քեզ Ջրհոս

Նվիրում եմ ազատություն ու երջանկություն, որպեսզի քո միջոցով կարողանամ խոսել մարդկանց հետ, որպեսզի դու նրանց միշտ հիշեցնես իմ մասին: Դա քեզ մոտ շատ լավ կստացվի, եթե դու երջանիկ լինես: Այնպես, որ չմոռանաս ուրախացնել ինքդ քեզ:

Քեզ Ձուկ

Իմ ամենակրտսեր զավակ քո նվերն այնքան էլ հեշտ չէ: Դու կզգաս ապագան և իսկապես շատ զգայուն կլինես ամեն ինչի հանդեպ՝ ամեն ինչում ինձ տեսնելու համար: Դրանով դու շատ ցավ կապրես, քանի որ այս աշխարհում տառապանքնեը շատ են: Սակայն չտխրես ու չանհանգստանաս: Ամենադժվար իրավիճակում ես միշտ քո կողքին կլինեմ ու կօգնեմ քեզ:

mediamag.am