«Սա հատուկ ասում եմ բոլոր էն միամիտների համար, ում փորձում են մոլորեցնել 15 տարվա և ցմահ ազատազրկման անհամաչափության մասին աղեկտուր լոլոներով»»
Advertisement 1000 x 90

«Սա հատուկ ասում եմ բոլոր էն միամիտների համար, ում փորձում են մոլորեցնել 15 տարվա և ցմահ ազատազրկման անհամաչափության մասին աղեկտուր լոլոներով»»

Լևոն Սարդարյանի հրապարակումը.

«Ուրեմն սենց մի բան ասեմ։ 15 տարին 1996 թվականին պատժի առավելագույն չափն էր, որից բարձր կար միայն բացառիկ պատիժ՝ գնդակահարությունը։ Էնպես որ՝ Աղաջանովի գործով երկրորդ մեղադրյալին ոչ թե պարզապես դատապարտել են 15 տարի բանտարկության, ինչպես դա փորձում են ներկայացնել հիմա, այլ սահմանել են մահ չնախատեսող բարձրագույն պատժաչափ։

Եվ դա արել են, որովհետև մյուս սրիկան դատարանում ամբողջությամբ ընդունել է մեղքը, ինչը դատարանը համարել է մեղմացուցիչ հանգամանք։

Սա հատուկ ասում եմ բոլոր էն միամիտների համար, ում փորձում են մոլորեցնել 15 տարվա և ցմահ ազատազրկման անհամաչափության մասին աղեկտուր լոլոներով»։