Թռչունը, որը համապատասխանում է ծննդյան ամսին, կբացահայտի բնավորության գաղտնիքները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թռչունը, որը համապատասխանում է ծննդյան ամսին, կբացահայտի բնավորության գաղտնիքները

Հունվար՝ բու: Իմաստուն եք, խորաթափանց: Ձգտում եք գիտելիքներ ձեռք բերել, պերճախոս եք, բայց երբեք առանց մտածելու չեք խոսում:

Փետրվար՝ թութակ: Կանխատեսելի եք, երբեմն՝ ձանձրալի: Ստեղծագործող եք, կարողանում եք տպավորել մարդկանց, թեև չեք փորձում ուշադրության կենտրոնում լինել:

Մարտ՝ շիկահավ: Կարելի է միայն նախանձել ձեր համառությանը: Մարդկանց ոգեշնչում է՝ ինչպես եք կարողանում հաղթահարել դժվարություններն ու քայլում նախանշված նպատակներին հասնելու ճանապարհով:

Ապրիլ՝ դեղձանիկ: Հումորի հրաշալի զգացում ունեք: Երջանիկ եք, որ ապրում եք, և փորձում եք նույն զգացումը հաղորդել մյուսներին: Ձեր ներկայությամբ ցանկացած միջավայր ավելի լուսավոր է դառնում:

Մայիս՝ սոխակ: Ձեզ լսելը հաճելի է, ձեր խոսքերը լավատեսություն են ներշնչում մարդկանց: Ձեր տրամադրությունը, դրական էներգիան և բարյացակամությունը վարակիչ են:

Հունիս՝ աղավնի: Բաց չեք թողնում դիվանագետի դերում հանդես գալու հնարավորությունը: Մի վախեցեք պատասխանատվություն ստանձնել և մարդկանց ձեր ետևից տանել:

Հուլիս՝ արծիվ: Ինքնավստահ եք, մարդկանց վստահություն եք ներշնչում, կարողանում եք լսել: Կարողանում եք խորհուրդներ տալ:

Օգոստոս՝  ծղնի: Բարի եք, կարեկից, առատաձեռն: Անծանոթները համակրանքով են լցվում ձեր հանդեպ:

Սեպտեմբեր՝ բազե: Միշտ պատրաստ եք օգնության հասնել: Որևէ դժվարություն չի խանգարում ձեզ: Համեստ եք, չեք բարձրաձայնում ձեր քայլերը:

Հոկտեմբեր՝ կարապ: Նվիրված եք, հավատարիմ: Ի վիճակի եք լուծել ցանկացած խնդիր, գտնել բոլոր հացերի պատասխանները: Շրջապատը հաճախ է ձեզ դիմում  խորհուրդ ստանալու համար:

Նոյեմբեր՝ աքաղաղ: Ընտանիքն ու մտերիմներն ամեն ինչ են ձեզ համար: Ինչ էլ կատարվի, երբեք չեք դավաճանի ընկերներին: Եթե որևէ մեկը համարձակվել է նեղացնել ընկերներին, պատրաստ եք մարտի բռնվել հանուն նրա:

Դեկտեմբեր՝ ագռավ: Ձեզ գրավում են գլուխկոտրուկներն ու գաղտնիքները: Հետաքրքրասեր եք, ինքնավստահ, բոլոր իրադարձություններն ընկալում եք՝ որպես նոր փորձ:

Նյութը fabiosa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը