Ինչ է պատմում ծննդյան տարեթվի վերջին նիշը ձեր բնավորության մասին
Advertisement 1000 x 90

Ինչ է պատմում ծննդյան տարեթվի վերջին նիշը ձեր բնավորության մասին

1 և 2՝ օդ։ Այս մարդկանց կյանքի գլխավոր արժեքներն են ներդաշնակությունը, սերը, հանգստությունը։ Նրանք ընկալունակ են, ուշադիր, երազկոտ, հաճախ են ճախրում ամպերում, իդեալիստ են։ Նրանց հատուկ է իրադարձությունները չափազանցնելը՝ չնայած զարգացած ինտուիցիա ունեն, որն օգնում է խուսափել ոչ ադեկվատ մարդկանցից և վտանգավոր իրավիճակներից։

3 և 4՝ ջուր։ Այս մարդկանց կարելի է բնութագրել՝ որպես ուրախ, խարիզմատիկ անձանց, ովքեր կարողանում են կիսել մյուսների ապրումները։ Նրանք լավ երևակայություն ունեն, իսկ մտքերը միշտ տարբերվում են կրատիվությամբ։ Կարող են հաջողված նախաձեռնողներ դառնալ։ Լավ դաստիարակություն են ստացել, ինչը նրանց ցանկալի հյուր է դարձնում ցանկացած իրավիճակում։

5 և 6՝ ծառ։ Աշխատասեր, ինքնավստահ մարդիկ են, ովքեր առաջնորդում են արկածներով լի կյանքով ապրելու, նոր երևույթներ ուսումնասիրելու, էքսպերիմենտների դիմելու ձգտումով։ Միշտ փորձ են ձեռք բերում, զարգանում։ Եսասիրությունը հատուկ չէ այս մարդկանց․ նրանք անկեղծորեն հոգ են տանում շրջապատի մասին, ամեն կերպ օգնում նրանց։

7՝ կրակ։ Հակված են ինքնաբերական քայլերի, խորը չեն մտածում, ինչի արդյունքում հաճախ են հապշտապ որոշումներ կայացնում։ Երբեք վատ մտադրություններ չեն ունենում, չեն ցանկանում վատություն անել ոչ ոքի։ Նրանց ինքնաբերականությունն ու անկանխատեսելիությունը կարող են դիտարկվել՝ որպես թերություններ, բայց նաև առավելություններ, որոնք թույլ են տալիս կապ հաստատել մարդկանց հետ։

8 և 9։ Ամբիցիոզ են, հուսալի։ Նախքան որոշում կայացնելը երկար ժամանակ մտածում են, վերլուծում, խուսափում ռիսկի դիմել։ Կարգապահության սիրահար են, լավ ղեկավար են դառնում, արդյունավետ աշխատակից։ Անհայտ բաներ չեն սիրում, ոչ միշտ են համարձակվում էքսպերիմենտների դիմել։

0՝ մետաղ։ Առանձնանում են համարձակությամբ, կենսունակությամբ։ Նրանց անկախությունն ու զսպվածությունը պայմանավորված են այն հանգամանքով, որ առաջնորդվում են սեփական կանոններով և սկզբունքներով։ Նրանք պատրաստ են զոհել իրենց՝ նպատակին հասնելու համար, իսկ երբ որոշել են որևէ բան, նրանց անհնար է կանգնեցնել։ Հակված են իշխելու, գումարի և շքեղ ապրելու։

Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը