Արագ նիհարելու համար ի՞նչ արժե ուտել նախաճաշին
Advertisement 1000 x 90

Արագ նիհարելու համար ի՞նչ արժե ուտել նախաճաշին

Ճիշտ նախաճաշը կարող է օրգանիզմում ակտիվացնել նյութափոխանակությունը և ճարպերի այրման պրոցեսները, ինչը կօգնի ավելորդ քաշի դեմ պայքարում հասնել լավագույն արդյունքների: Դիետոլոգ Սյուզի Բարելը (Ավստրալիա) մի քանի խորհուրդներ է ներկայացրել այն մասին, թե նախաճաշին հատկապես ինչ արժե ուտել:

Առաջին հերթին պետք է հիշել, որ նիհարողների համար նախաճաշը պարտադիր է:

«Շատերը կարծում են, թե նախաճաշից հրաժարվելը նիհարելու գործի բանալին է, սակայն առավոտյան կերած հատկապես հագեցնող սնունդն է մեզ կուշտ պահում և թույլ տալիս չգայթակղվել օրվա ընթացքում ձեռքի հետ ուտելով»,- ասել է դիետոլոգը:

Որակյալ ածխաջրեր

Մասնագետը պնդում է, որ ածխաջրերն օրգանիզմի համար կարևոր են: Առավել ևս կարևոր է դրանք առավոտյան օգտագործելը:

«Եթե դուք հատուկ չեք հետևում ցածրածխաջրային կամ կետոսննդակարգի, ձեր նախաճաշին ավելացրեք հատիկավոր ցածրկալորիական ածխաջրեր. սա ձեր մարմինը, ուղեղը և մկանները էներգիայով ապահովելու լավագույն միջոցն է»,- ասել է մասնագետը:

Սպիտակուց

The Sun պարբերականը հայտնում է, որ օրվա սկզբին սպիտակուցը առողջությունը և բարեկազմ իրանը պահպանելու գերազանց միջոց է:

«Ձեր նախաճաշի մեջ ներառեք 20 գրամ լավ որակի սպիտակուց: Երկու ձուն, հունական յոգուրտը, սաղմոնը ձեր նախաճաշում սպիտակուցի պարունակությունը մեծացնելու պարզ միջոց են»,- ասել է Սյուզի Բարելը:

Մի փոքր միրգ և բանջարեղեն

Մասնագետի խոսքով՝ մարդկանցից շատերը անբավարար քանակությամբ են գործածում միրգ և բանջարեղեն, իսկ այս մթերքները նախաճաշին ավելացնելը կարող է օգնել իրավիճակի փոփոխությանը:

«Հացի վրա կտրատած լոլիկը, ձվից ուտելիքի մեջ ավելացված բանջարեղենի քերուկը կամ շիլային կամ սմուզիին խառնած բանջարեղենը ձեզ լրացուցիչ կհարստացնեն բջջանյութով և վիտամիններով»,- հուշել է մասնագետը:

Լավ ճարպեր

Այնպիսի մթերքների ճարպերը, ինչպիսին են ձիթապտղի յուղը, ավոկադոն, ընկույզները, սերմերը և գետնընկույզի յուղը պարունակում են կարևոր սննդարար նյութեր և կուշտ լինելու զգացումը տևական են դարձնում, պնդում է մասնագետը:

med.news.am