Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել

Այսօր` մարտի 2–ին, Ադրբեջանում խոշոր հրամանատարական–շտաբային զորավարժություններ են սկսվել։ Լուրը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը։

Զորավարժությունները, որոնք կտևեն մինչև մարտի 6-ը, կանցկացվեն և՛ կոնկրետ տեղանքում, և՛ քարտեզների վրա, և՛ տեղանքի մանրակերտներում ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ։ Կճշտվեն հաշվարկներն ու ժամանակային ցուցանիշները, կստուգվեն վարչությունների համապատասխան մարմինների հետ ընդունված որոշումների իրականացման պլանները:

Դաշտային մարզումները կանցկացվեն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ։

Յուրաքանչյուր փուլում կդիտարկվեն իրադրության զարգացման առավել կարևոր հարցերը՝ հաշվի առնելով մարտական պատրաստականության բարձրացումը, այդ թվում զորքերի ապահովումը, զորքերի և զենքի կառավարման ամենաժամանակակից միջոցների կիրառման ճիշտ պլանավորումը: Զորավարժություններին ներգրավված զորքերի և միջոցների քանակը չի նշվում:

armeniasputnik.am