Երիտասարդացնող սխտորը
Advertisement 1000 x 90

Երիտասարդացնող սխտորը

Սխտորը մաքրելուց հետո մի՛ շտապեք դեն նետել կեղևը, այլ հավաքեք և պահեք այն: Դրանք ամբողջ օրգանիզմի, հատկապես՝ մաշկի երիտասարդությունը պահպանող հրաշք միջոց են:

Սխտորաջուրը խմում են ամսվա որոշակի օրերին: Տղամարդիկ պետք է այն խմեն յուրաքանչյուր ամսվա 10-20-ն ընկած ժամանակահատվածում, իսկ կանայք՝ 20-30-ը:  Մեկ օրվա ընթացքում պետք է խմել այս օշարակի 4 բաժակ:

Ձեզանից կպահանջվի մեկ բուռ սխտորի կեղև:

Ջուրը եռացրեք, 1-3 րոպե թողեք՝ փոքր-ինչ սառչի, այնուհետև լցրեք  կեղևի վրա: Թողեք 6-8 ժամ թրմվի, և օշարակը պատրաստ է:

Սխտորաջուրը չի կարելի խմել եռացրած կամ տաք վիճակում: