Արագ և կարճ աստղացույց տղամարդկանց համար
Advertisement 1000 x 90

Արագ և կարճ աստղացույց տղամարդկանց համար

Աստղերի ու մոլորակների հիմնական խորհուրդները մոտակա օրերի համար

Խոյ՝ 21.03 – 20.04

Հնարավոր է, անհրաժեշտություն կա փոքր-ինչ թուլացնել բռնկունությունը։ Անհրաժեշտ է խորություն ու հաստատակամություն։

Ցուլ՝  21.04 – 20.05

Զբաղվեք անձնական հարաբերություններով ու ընտանիքով։ Դա օգտակար կլինի:

Երկվորյակներ՝  21.05 – 20.06

Ցուցաբերեք ձեր լավագույն տղամարդկային հատկությունները։ Ձեզնից տղամարդկային արարքներ են սպասում։

Խեցգետին՝ 21.06 – 22.07

Ֆինանսական հարցերը լուծելու լավ ժամանակ է։

Առյուծ՝ 23.07 – 22.08

Մի փոքր հանգստանալու և հասարակական դաշտից դուրս գալու իմաստ կա։

Կույս՝  23.08 – 23.09

Ձեր աշխատանքային գրաֆիկում ու պլաններում ժամանակ հատկացրեք հանգստին, ուշադրություն դարձրեք առողջությանը։

Կշեռք՝ 24.09 – 23.10

Ձեր շահերը հետապնդելիս հաստատակամություն դրսևորեք։

Կարիճ՝  24.10 – 21.11

Կիրքը մթագնել է ձեր աչքերը։ Որոշումներ կայացրեք խելքով, այլ ոչ թե սրտով։ Հիմա դա կարևոր է։

Աղեղնավոր՝ 22.11 – 21.12

Վերջ տվեք անել այն, ինչ պետք է ուրիշներին։ Դուք ձեր նպատակներն ունեք։

Այծեղջյուր՝ 22.12 – 19.01

Թույլ տվեք ձեզ անել այն, ինչ վաղուց ուզում էիք, բայց ձեզ թույլ տալ չէիք կարող։ Հիմա դա կարող է ստացվել։

Ջրհոս՝ 22.01 – 18.02

Սկսած գործն ավարտին հասցրեք։ Նույնիսկ բացասական արդյունքն է փորձ։

Ձկներ՝ 19.02 – 20.03

Դուք հասկանում ու զգում եք բոլորին։ Գլուխ հանեք ինքներդ ձեզնից ու տղամարդկային որոշում ընդունեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը