Մխիթարյանը պատրաստ է մասնակցել խաղին
Advertisement 1000 x 90

Մխիթարյանը պատրաստ է մասնակցել խաղին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է մասնակցել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության Լուգանսկի «Զարյա»-ի դեմ հանդիպմանը:

1149

Հենրիխը լիովին վերականգնվել է վնասվածքից և կարող է դուրս գալ խաղադաշտ: Նշված հանդիպումը բաց կթողնի պաշտպան Լյուկ Շոուն, ով ապաքինվում է աճուկի վնասվածքից: Զլատան Իբրահիմովիչն էլ հանգստյան օրեր է ստացել:

2120

Հարցական է նաև հարձակվող Անտոնի Մարտիալի մասնակցությունը «Զարյա»-ի դեմ հանդիպմանը: Վերջինս ազդրի և ձկնամկանի վնասվածքներ ունի:

448