Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է. «Աննա-Էրատո՛, նախ` ժամանակավրեպ է քո համար ինչ֊որ բան սովորելը…
Երկրորդը` դու այդ տիկնանց հարցրու, թե նրանցից որևէ մեկը քո պես փողոցային բառամթերքով կամ վիրավորանքներով արձագանքո՞ւմ են իրենց քննադատողներին կամ վիրավորողներին…
Չորրորդը` շատ տխուր է, որ գնացել տգիտությունդ այդ կանանց մոտ ես ցույց տվել` բարձրաձայնելով` «կրթվելը նորաձև է» հարկատուներիս հաշվին անիմաստ ծրագրիդ մասին, քանի որ կրթվելը չի կարող նորաձև լինել… Կրթվելը պահանջված է միշտ, իսկ եթե այն քո համար նորաձև է, ապա հնանում էլ է…
Իսկ կրթվելը չի կարող հնանալ ԵՐԲԵՔ… Սկսի կրթել անմակարդակ կողակցիդ ու իր թիմակիցներին… Խայտառակություն է, երբ կողակիցդ, օրինակ` կոնյակ և շամպայն բառերի ծագման մասին չգիտի ու դա բարձրաձայնում է կառավարության նիստին… Ի դեպ, Շիրակի մարզի ձեր քայլիստների 95% անգրագետ են…»։








