Վերելակը փոխել էին անցյալ տարի, շենքի գրասենյակներից էլ լավ գումար էին հավաքել, հիմա վերելակի հատակը ճաքել է, առաստաղը՝ ծռվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է CivilNet-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը։
«Մեր գրասենյակը Նորդ բիզնես կենտրոնում է՝ Հյուսիսային պողոտա 1 հասցեում։
Երեքշաբթի ամերիկացի հյուրեր ունեինք՝ լրագրության դասախոսներ Օհայոյի համալսարանից։ Նրանց գնալուց մի քիչ հետո իմացա, որ վերելակն ընկել է։ 9-րդ հարկից խափանումով իջել է մինչև 5-րդ հարկ, հետո ազատ անկմամբ գմփացել մինչև 1-ին հարկ։
Վերելակի հատակը ճաքել է, առաստաղը՝ ծռվել։
Բարեբախտաբար, մարդիկ միայն վնասվածքներով են պրծել։
Այդ վերելակը փոխել էին անցյալ տարի, շենքի գրասենյակներից էլ լավ գումար էին հավաքել։
Աբսուրդը սրանով չի վերջանում։ Գալիս են վերելակը սպասարկողները, ասում, թե ոչ մի լուրջ բան չկա լիֆտին, պարզապես մեջը շատ մարդ է եղել։ Միացնում են, ու նա հիմա նորից աշխատում է։
Ի դեպ, այս շենքում դիվանագիտական երեք ներկայացուցչություն կա՝ Բրազիլիա, Կիպրոս և Հորդանան, բազմաթիվ այլ ֆիրմաների գրասենյակներ։
Եթե մի օր նորից նման դեպք տեղի ունենա ու ավելի վատ հետևանքներով, հիշեք այս գրառումը»,- գրել է Կարեն Հարությունյանը։
Նա իր գրառմաը կցել է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ներքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջերը։







