
Թուրքական «Ֆեներբհաչեի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
Մոուրինյոն հեռախոսազրույց է ունեցել 39-ամյա ֆուտբոլիստի հետ եւ փորձել է նրան համոզել տեղափոխվել ստամբուլյան թիմ, հաղորդում է Fotomac-ը։
«Ֆեներբահչեի» մարզական տնօրեն Մարիու Բրանկուն այժմ բանակցում է «Ալ Նասրի» հետ Ռոնալդուի հնարավոր տրանսֆերի հարցով։
Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում է հանդես գալիս 2023թ․ հունվարից։ Նրան պայմանագիրն «Ալ Նասրի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։