Հայաստանի կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. կնքվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման» վարկային ծրագրի համաձայնագիրը, որի բյուջեն կազմում է 107 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագրի իրականացման երկրորդ տարին է․ նախատեսված գործողությունների պլանն ու իրականացվածը միմյանց չեն համապատասխանում։ Այս մասին են վկայում Ասիական զարգացման բանկի և ծրագիրն իրականացնող հիմնադրամի հաշվետվությունները։
80% շեղում՝ միայն ըստ աուդիտի
Վարկային ծրագրի բյուջեից 88,5 միլիոն ԱՄՆ դոլարը Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկն է, իսկ 18,5 միլիոն դոլարը՝ կառավարության ներդրումը։ Ծրագիրն իրականացնող մարմինը (implementing agency) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։
Ծրագրի հիմնական շահառուները «բարձրացված սեյսմակայունությամբ և վերակառուցված դպրոցների մոտ 58,700 աշակերտներն են, ուսուցիչները և հարակից տարածքների թվով մոտ 87,500 բնակիչները, քանի որ երկրաշարժերի և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ դպրոցները կծառայեն որպես ժամանակավոր կացարաններ և ապաստարաններ»:
Վարկային միջոցներով նախատեսվել է ուժեղացնել (strengthen) կամ վերակառուցել (reconstruct) Հայաստանում սեյսմավտանգ համարվող առնվազն 46 դպրոց: Ավելի վաղ գրել ենք, որ կառավարության որոշմամբ հաստատված սեյսմավտանգ դպրոցներն այժմ 425-ն են: Հետևաբար, շուրջ 107 միլիոն դոլար բյուջե ունեցող այս վարկային ծրագիրը կարող է անվտանգ դարձնել սեյսմավտանգ դպրոցների միայն շուրջ 11%-ը:
Վարկային ծրագիրը, ըստ համաձայնագրի, ունի հինգ բաղադրիչ և տոկոսներ՝ ֆինանսական միջոցների հետևյալ բաշխմամբ։
Ամբողջությամբ՝ hetq.am