Երեկ մենք գրել էինք, որ Ավրաամ Ռուսոն Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդման ժամանակ խոստովանել է, որ 12 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվում է իր կնոջից՝ Մորելայից։ Ամուսինները երկու դուստր ունեն՝ Էմանուելան ու Ավեմարիան։
Ավրաամն ու Մորելան արդեն կիսում են համատեղ վաստակած ունեցվածքը։ Երգչի կինն ուզում է վերցնել Նյու Ջերսիում գտնվող առանձնատունը։ Նախնական հաշվարկներով՝ ունեցվածքը գնահատվում է 300 մլն ռուբլի։ Երգիչը շեշտել է, որ ամենից շատ իրեն հետաքրքրում է այն եկեղեցին, որն ինքը կառուցել է այդ առանձնատան բակում։ «Այնտեղ սրբապատկերներ են… Ավելի քան հազար սուրբ մասունքներ, ես դրանք երկար ժամանակ հավաքել եմ»,- ասում է երգիչը։
Dni-ն գրում է, որ հիմա երգիչը իր 90-ամյա մոր՝ Մարի Իպջյանի հետ բնակարան է վարձակալում Ռուսաստանում։ Ռուսոն վստահեցնում է, որ երկու տարի առաջ ինքն ամբողջությամբ Մորելայի անունով է գրանցել ԱՄՆ-ում գտնվող տունը։ Սակայն դա միակ տունը չէ, որը նրանք ձեռք են բերել համատեղ կյանքի ընթացքում։ Հաղորդման ընթացքում պարզվել է, որ Ավրաամն ունի տուն նաև Ռուսաստանում, որը նա գնել էր որպես պահուստային կացարան ապահարզանի դեպքում, որին ի դեպ, ամուսիններից ոչ մեկը դեռ պաշտոնապես չի դիմել։
Թե ինչն է դարձել երգչի ընտանեկան կյանքի ձախողման պատճառը՝ դեռ հայտնի չէ, սակայն հաղորդման ընթացքում տեսակապ էին հաստատել նաև Մորելայի փաստաբան Օքսանա Սոկոլովայի հետ, որն Ամերիկայում է գտնվում ։ Նրա խոսքով՝ իր պաշտպանյալի համար իսկական ցնցում էր ունեցվածքի բաժանման մասին Ավրաամի հայտարարությունը ու ապահարզանի մասին ակնարկները։ Իրավաբանը հայտնել է, որ Ռուսոն խորամանկում է ՝ ասելով, որ ամբողջովին հոգում է իր ընտանիքի ֆինանսական կարիքները՝ Նյու Ջերսիում գտնվող տունը հիպոտեկով է վերցված ու դեռ բազմաթիվ զգալի պարտքեր կան դրա հետ կապված։ Օքսանան պնդում է, որ երգիչը կնոջը թողել է աղետալի նյութական դրության մեջ։
«Երկրորդ երեխայի ծնվելուց հետո հայտնվել է հոգևորական, որը նրան տարել է ընտանիքից»,- վստահեցրել է իրավաբանը։ Բացի այդ՝ Ալեքաանդրն ասել է, որ Ռուսոն ձեռք է բարձրացրել Մորելայի վրա։
Հաղորդման վերջում ստուդիայի հետ կապ է հաստատել նաև ինքը՝ Մորելան։ Նա դիմել է Մալախովին ու ամուսնուն մեղադրել խաբեության մեջ։
«Ես ուզում եմ ամբողջ երկրին ասել, որ բացառիկ հարցազրույց եմ տալու քեզ։ Ես քեզ հրավիրում եմ իմ տուն՝ Ամերիկա, ես ուզում եմ ամեն ինչ ցույց տալ ու պատմել։ Ես բազմաթիվ ապացույցներ ունեմ, որոնք հաստատում են իմ ասածները։ Ես ուզում եմ շատ բաների մասին պատմել, այդ թվում խաբեության մասին, այն մասին, թե ինչպես են ինձ օգտագործել ինչ -որ բաներ քողարկելու համար։ Երբ նա Ամերիկա է փախել, նրան պետք էր ինչ-որ բանով քողարկվել։ Ու նա ինձ է օգտագործել այդ նպատակի համար։ Նա շատերի է զրպարտել, այդ թվում իր հովանավորին»,- հայտնել է երգչի կինը։