Depo.Закарпатье կայքը տեղեկացնում է, որ Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում սպանվել է «Ապարան» կոշիկի գործարանի 54-ամյա տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը: Կայքի տեղեկություններով, գործարարը սպանվել է հոկտեմբերի 16-ին՝ իր աշխատասենյակում՝ ատրճանակից արձակված մի քանի կրակոցներից: Սպանությունը կատարելու մեջ կասկածվում է նրա նախկին գործընկերը: Նշվում է, որ կասկածյալն արդեն ձերբակալվել է, իսկ կրակոցներից առաջ էլ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
Նա ծնունդով Ապարան քաղաքից է: Եղել է Ուկրաինայի Մերձկարպատների մարզի Հայերի միության ներկայացուցիչը: Մեծ հարգանք ու պատիվ է վայելել տեղի հայերի շրջանում, պաշտպանել է նրանց շահերը: