Մինգմինգ Չենին մեղադրում են սպանության, ապացույցներ կեղծելու, արդարադատության դեմ խոչընդոտներ ստեղծելու, դիակի նկատմամբ ծաղրի ու երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար՝ նրա դստեր Էշլի Չժաոյի մահվան հետ կապված, գրում է People պարբերականը:
Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, հինգամյա աղջնակի մարմինը հայտնաբերել են չինական ընտանեկան ռեստորանում հաջորդ օրն այն բանից հետո, երբ նրա ծնողները հայտնել են դստեր բացակայության մասին: Ենթադրվում է, որ նրանք ոստիկանություն են զանգահարել, երբ նա արդեն մահացած է եղել:
Ըստ քննիչների, Չենը ուժգին հարվածել է Էշլիին, ինչը հանգեցրել է աղջկա մահվան, իսկ մարմինը նա փորձել է թաքցնել: Էշլիի հայրը՝ Լիենգ Չժաոն, ընդունել է դստեր նկատմամբ դաժան վերաբերմունքի և քննությունից հանցանշաններ թաքցնելու մեջ իր մեղքը: Սպանության մեղադրանք նրան չի առաջադրվել: Բացի այդ, նա հատուկ պայմաններով համաձայնել է ցուցմունքներ տալ իր կնոջ դեմ և կդատապարտվի այն բանից հետո, երբ կնոջը բանտ կնստեցնեն: Հաշվի առնելով, որ նա խոստովանական ցուցմունքներ է տվել, նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում:
Ըստ life.ru-ի, անցյալ շաբաթ Օհայոյից մարդասպան մորը անմեղ են ճանաչել խելագարության պատճառով: