Դանակով զինված տղամարդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակում հարձակվել Է հաղորդավարի վրա
Advertisement 1000 x 90

Դանակով զինված տղամարդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակում հարձակվել Է հաղորդավարի վրա

Դանակով զինված տղամարդը հոկտեմբերի 23-ին Մոսկվայի Նոր Արբատում ներխուժել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակ: Հարձակման հետեւանքով վիրավորվել է հաղորդավարուհի Տատյանա Ֆելգենգաուերը:

Այդ մասին հաղորդվում է ռադիոկայանի կայքում:

«Ռադիոկայան ներխուժած տղամարդը դանակով հարվածել է ռադիոկայանի հաղորդավարուհի Տատյանա Ֆելգենգաուերի պարանոցին:

Պահապանները բռնել են նրան և հանձնել ոստիկանությանը:

Բժիշկների խոսքով՝ Տատյանայի կյանքին վտանգ չի սպառնում: Այդուհանդերձ, նա հոսպիտալացված է», – ասված է հաղորդագրության մեջ:

Իրավապահ մարմիններում հաստատել են «Էխո Մոսկվի» գրասենյակի վրա հարձակման մասին տեղեկատվությունը:

«Անհայտ անձը վերք է հասցրել լրագրողուհու պարանոցին: Նրան բռնել են և այժմ հարցաքննում են: Հանցագործության դրդապատճառները պարզվում են»,- ասել է աղբյուրը:



Նման նյութեր