Չելյաբինսկի «Օստապ Բենդեր» ռեստորանում տեղի է ունեցել քրեական աշխարհի ներկայացուցիչների ամենազանգվածային հավաքը: Ինչպես հաղորդել են իրավապահ մարմիններում, հավաքվել է մոտ 500 մարդ: Հանդիպմանը ներկա են եղել Հարավային Ուրալի «նայող» Իլհամ Օսմանովը, Տյումենից քրեական հեղինակություն Համետ Փաշանյանը, ինչպես նաև Եկատերինբուրգի և Պերմի գողական միջավայրի աչքի ընկնող ներկայացուցիչներ:
Նման հավաք առաջին անգամ էր անցկացվում իր սփյուռքի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկի՝ գործարար Հրայր Մխիթարյանի և «Արմյանսկի կուլտուրնի ցենտր» ՍՊԸ համահիմնադիր, Տրակտորոզավոդսկի շրջխորհրդի պատգամավոր Վիգեն Մխիթարյանի հոր ռեստորանում:
Հավաքը խաղաղ է անցել, եթե չհաշվել այն, որ մի քանի ժամվա ընթացքում տարհանել են 20 ավտոմեքենա, որոնք կայանվել էին Կույբիշևի փողոցից մինչև Կոմսոմոլսկի պողոտան ընկած ճանապարհի երկայնքով: Ըստ ոստիկանության Կուրչատովսկի շրջանային բաժնի աշխատակիցների, էլիտար արտասահմանյան մեքենաներով լցված էին անգամ հարևան բակերը: Ըստ ականատեսի, դրանց մեջ էին նախկին փոխնահանգապետ, իսկ ներկայումս գործարար Ալեքսեյ Հովակիմյանի ավտոմեքենան:
Հանդիպման առիթը ողբերգական էր՝ Մխիթարյանի մերձավոր հարազատի հոգեհացը: Միջոցառմանը Ուրալի գողական աշխարհի առաջին դեմքերի ներկայությունը ցույց է տալիս տանտիրոջ բարձր կարգավիճակը:
«Մխիթարյանը իր սփյուռքի ամենահարգելի ներկայացուցիչներից մեկն է: Նրան դիմում են, երբ անհրաժեշտ է լինում ինչ-որ վեճ լուծել: Նա գալիս է, երբ պետք է լինում դա լուծել: Սակայն նա ինքը հատուկ չի ձգտում գողական հեղինակության, նա իրեն պահում է ստվերում: Նրա բիզնեսը՝ ավտոճանապահների վերանորոգումն է»,- բացատրել է հավաքի մասնակիցներից մեկը:
Քննարկվող ամենակարևոր հարցերից մեկը իր սփյուռքի ամենաքրեական առաջնորդներից մեկի՝ Արտակ Վարոսյանի՝ «օրենքով գող» դառնալու ձգտումն է: Հավաքվածների կարծիքից շատ բան էր կախված, քանի որ Իլհամ Օսմանովը համարվում է Չելյաբինսկի մարզի ամբողջ գողական աշխարհի առաջնորդը: Նույն Արտակ Վարոսյանը ստիպված է նրա կամքին ենթարկվել:
«Երբ քննարկվում էր Արտակի հետագա կարիերայի հարցը, բոլորը խոստովանում էին, որ ինքը չափազանց շատ անավարտ թեմաներ ունի. կոնֆլիկտ Պուզիկի հետ, ոստիկանության հետ հարաբերություններ»: Հակառակ նրա ձգտման, առայժմ վաղ է նրա համար «օրինական» դառնալ, հնարավոր է այդ հարցին կվերադառնան ավելի ուշ, սակայն ոչ հիմա, ամփոփել է հավաքի մասնակիցը: