Գրող կինը սպանել է 18-ամյա տղային՝ մարդասպանների մասին գիրք գրելու համար
Advertisement 1000 x 90

Գրող կինը սպանել է 18-ամյա տղային՝ մարդասպանների մասին գիրք գրելու համար

18-ամյա տղայի սպանության մեջ մեղադրվող Ջեմմա Լիլլին հայտարարել է, որ դա արել է սերիական մարդասպաններին նվիրված իր գրքի համար: 26-ամյա կինն իր հարևանուհու հետ միասին կանգնել է Գերագույն դատարանի առաջ Ավստրալիայում, Պերթում, հաղորդում է Independent-ը:

Քննության վարկածի համաձայն, երկու կանայք խաբեությամբ իրենց տուն են տարել Ասպերգերի համախտանիշով տառապող Ահարոն Պաջիչին, որից հետո նրան մի քանի դանակի վնասվածքներ են պատճառել և 2016թ. հունիսին թաքցրել մարմինը այգում: Ջեմման պատմել է, որ այդպիսով նա ուսումնասիրում էր խոշտանգումների մեթոդները, որոնք անհրաժեշտ էին իր գիրքը գրելու համար: Կինը հերքում է, որ նախօրոք է ծրագրել սպանությունը, չնայած այն բանին, որ նրա նոթատետրում գտել են զոհվածի հասցեն:

Ջեմման նաև դատարանին պատմել է Play Zone անվանվամբ իր հորինած գրքի մասին, որը նա սկզբնապես գրել է որպես համակարգչային խաղ 16 տարեկան հասակում: Ըստ նրա, գլխավոր հերոսի անունը SOS էր, և նա «ժպիտների ոճին» էր հետևում:

«Նա սերիական մարդասպան է: Նրա դեմքի տակ մագնիտներ են տեղադրված, որպեսզի նա կարողանա տարբեր դիմակներ կրել: Յուրաքանչյուր զոհին նա նշում է իր կոշիկի ներբանին, դրա վրա սմայլիկ նկարելով»,- նշել է Ջեմմա Լիլլին:

Հարևանուհին հերքում է սպանության մեղադրանքը: Ըստ նրա, նա միայն օգնել է Ջեմմային թաքցնել հանցանշանները: