Նազարբաևը հավանություն տվեց լատինական գրի հիման վրա ղազախական նոր այբուբենի նախագծին
Advertisement 1000 x 90

Նազարբաևը հավանություն տվեց լատինական գրի հիման վրա ղազախական նոր այբուբենի նախագծին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հավանություն է տվել լատինական գրաֆիկայի հիման վրա ղազախական այբուբենի նախագծի:

Պետության ղեկավարը համապատասխան հրամանագիրը պատրաստելու հանձնարարություն է տվել նախագահի վարչակազմի ղեկավար Ադիլբեկ Ջաքսիբեկովի և նրա առաջին տեղակալ Մարատ Տաժինի հետ կայացած հանդիպմանը: Նազարբաևը նշել է, որ այբուբենի վերջին առաջարկված տարբերակն ակտիվորեն քննարկվել է և ստացել հասարակության աջակցությունը:

«Հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը: Վերջին տարբերակը հրապարակված է: Փոխհամաձայնություն կա գիտնականների, լեզվաբանների, քաղաքական գործիչների, երատասարդության, Ղազախստանի ժողովրդի վեհաժողովի ներկայացուցիչների միջև»,-ասել է Ղազախստանի նախագահը: Նա նաև ընդգծել է լատինական գրաֆիկային փուլ առ փուլ և համակարգված անցնելու կարևորությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր