Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա 4 վիրավոր. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա 4 վիրավոր. shamshyan.com

Հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 PՍ 221 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Արտաշատ ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշների մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ են կարողացել երկաթե արգելապատնեշները դուրս բերել ավտոմեքենայի միջից և երջանիկ պատահականություն է, որ վթարի հետևանքով զոհեր չունենք:

Դեպքի վայր ժամանած վիրավորների հարազատները ասում էին, որ Էրեբունու բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր նշված հատվածում նույնատիպ ավտովթար էր տեղի ունեցել ու ցավոք՝ ողբերգական: