Ինքնահռչակ շամանը մահացու շոգեխաշվել է՝ փորձելով մաքրվել չար ոգիներից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինքնահռչակ շամանը մահացու շոգեխաշվել է՝ փորձելով մաքրվել չար ոգիներից

Ինքնահռչակ շամանը մահացու շոգեխաշվել է՝ փորձելով մաքրել իր մարմինն ու հոգին չար ոգիներից: Սև Շուն մականվամբ Լիմ Բիի մոտ սրտի նոպա է տեղի ունեցել, և նա երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել ներքևից տաքացվող մետաղյա կճուճի ներսում ծես կատարելու ժամանակ, հաղորդում է Mirror-ը:

Զոհվածի հետևորդները հասկացել են, որ ինչ-որ բան այն չէ, երբ 30 րոպե անց մետաղյա կառույցի տակից սկսել է «մարդկային գոլորշի» բարձրանալ: Տղամարդիկ արագ բարձրացրել են կափարիչը, սակայն շամանն արդեն անգիտակից է եղել: Ականատեսների կողմից նկարած սարսափելի կադրերից երևում է, թե ինչպես Լիմի ձեռքերը շարունակում են դողալ, մինչ նրան դնում են հողի վրա, որպեսզի նա սառչի:

Մալազիայի Կուալա-Սանգլանգ Ցինլուն չինական տաճարում աղոթքի իններորդ սեսիայի ժամանակ 68-ամյա Լիմը կատարում էր «մարդը՝ գոլորշու վրա» ծեսը: Մեդիումը մահացած էր ճանաչվել բժիշկների ժամանելուց հետո: Չնայած բոլոր արգելքներին՝ զոհվածը կատարում էր այդ ծեսը 10 տարվա ընթացքում, սակայն այս անգամ սիրտը չդիմացավ:

Առավելագույն ժամանակը, որ նա կարող էր անցկացնել չանի ներսում, 75 րոպե է: