Ծերության նկատմամբ վախը կարող է նշանակալիորեն կրճատել կյանքը, համարում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, հայտնում է newsyou.info-ն:
Մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 57 տարեկան 83000 մարդու մասնակցությամբ, որը ցույց է տվել, որ մարդկանց 60%-ը վախենում է ծերանալուց: Բացի այդ՝ տարեց մարդկանց նկատմամբ վերաբերմունքը ավելի բացասական է եղել բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում:
Պարզվել է, որ իրենց տարիքի մասին բացասական կարծիք ունեցող մարդիկ տարիների հետ կրճատում են իրենց կյանքը: Այդպիսի մարդիկ ապրում են միջինը 7․5 տարի պակաս, քան իրենց տարիքի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցողները: