Ցորկ. Կյանքում ամենադժվար բանակցություններն ունեցել եմ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ
Advertisement 1000 x 90

Ցորկ. Կյանքում ամենադժվար բանակցություններն ունեցել եմ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը 2013 թվականին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններն անվանել է ամենահիշարժանն իր կարիերայում.

«Սրանք կյանքիս ամենադժվար բանակցություններն էին: Եվ դրանք անցել են ոչ սովորական պայմաններում:

Մենք Հանս-Յոահիմ Վատցկեի հետ անձամբ մեկնեցինք Դոնեցկ: Ընդհանուր առմամբ մենք 3 առաջարկ ենք արել, և յուրաքանչյուր առաջարկից հետո «Շախտյորի» ներկայացուցիչը, որի հետ մենք բանակցություններ էինք վարում, դուրս էր գալիս «Շատյորի» նախագահ Ռինատ Ախմետովի հետ համաձայնության գալու համար: Ավելին, անձամբ Ախմետովը բառացիորեն 100 մետր հեռավորության վրա էր կանգնած այն տեղից, որտեղ ընթանում էին բանակցությունները, բայց մենք նրան այդպես էլ չտեսանք»,- ասել է Ցորկը:

Հիշեցնենք` Մխիթարյանը «Բորուսիայից» «Շախտյոր» է տեղափոխվել 27,5 մլն եվրոյի դիմաց:

armsport.am