Հայուհի Վարդուհի Սեմերջյանը նույնիսկ չէր էլ մտածում օտարազգիի հետ ամուսնանալու մասին, բայց սիրահարվեց գերմանացու:
Ամեն ինչ սկսվեց ընկերությունից… Հիմա նա անընդհատ իր սիրելիին ծանոթացնում է հայկական մշակույթին, նրա հետ հաճախ գալիս է Հայաստան. արդեն հասցրել է նույնիսկ տոլմա պատրաստել է սովորեցնել նրան:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Վարդուհին պատմեց, որ նրանք ապագա ամուսնու՝ Դանիել Վիլի հետ ծանոթացել են Հայաստանում:
«Այն ժամանակ նա իմ մոտիկ ընկերուհու ընկերն էր: Դանիելը որոշեց գալ Հայաստան՝ նրան այցելելու: Այդպես էլ ծանոթացանք, ընկերացանք և մեր ընկերությունը վերածվեց սիրո», — պատմեց աղջիկը:
Վարդուհու խոսքով՝ երբեք չէր մտածել Հայաստանից դուրս գալու մասին: Սակայն գեղեցիկ «lovestory»-ին փոխեց իր ճակատագիրը:
«Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում, որոշեցինք հարսանիքից հետո աապրել Գերմանիայում: Արդյոք միշտ կապրենք այստեղ, թե՞ ոչ, դեռ չգիտենք», — ասաց աղջիկը:
Օտար մշակույթին հաղորդակցվելը, ըստ Վարդուհու, հեշտ և հետաքրքիր է, քանի որ Գերմանիայում կան շատ պետական ծրագրեր, որոնք ուղղված հասարակության մեջ են օտարերկրացիների ինտեգրմանը:
«Սկզբում ես ու ամուսինս անգլերենով էինք շփվում: Երբ որոշվեց, որ մենք Գերմանիայում պիտի ապրենք, սկսեցի սովորել գերմաներեն և շարունակեցի ուսումնասիրել այն ամուսնուս հայրենիքում: Այժմ մենք խոսում ենք միայն գերմաներեն, իմ աշխատանքային լեզուն նույնպես գերմաներենն է», — ասաց Sputnik Արմենիայի զրույցակիցը:
Ոչ միայն Վարդուհին սովորեց ամուսնու մայրենի լեզուն, նրա ամուսինը ևս սկսեց ուսումնասիրել հայերենը: Աղջիկն ասում է, որ ամուսինը գիտի հայերեն ամենից շատ կիրառվող բառերն ու արտահայտությունները:
Հայուհու և օտարերկրացու ամուսնությունը «փոխշահավետ» էր, ի վերջո, նոր լեզուներ սովորելը, նոր մշակույթին ծանոթանալը միշտ էլ հրաշալի է: