Սերգեյ Ռյազանսկի. «Երևանը նման չէ այլ մայրաքաղաքների, մարդիկ այստեղ ոչ մի տեղ չեն շտապում, քաղաքն իր դանդաղ տեմպով է շարժվում» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սերգեյ Ռյազանսկի. «Երևանը նման չէ այլ մայրաքաղաքների, մարդիկ այստեղ ոչ մի տեղ չեն շտապում, քաղաքն իր դանդաղ տեմպով է շարժվում»

Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի մայրաքաղաքի լուսանկարներն է հրապարակել, որոնք նկարել է տիեզերքից։

«Երևանը նման չէ այլ մայրաքաղաքների, մարդիկ այստեղ ոչ մի տեղ չեն շտապում, քաղաքն իր դանդաղ տեմպով է շարժվում։ Իսկ Կասկադը` Երևանի խորհրդանիշերից մեկը, հայտնի է երկրի սահմաններից դուրս։ Օգտվելով առիթից, տիեզերական բարևներ եմ ուղարկում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանն աշխատող ընկերներիս», — գրել է Ռյազանսկին։