Իտալական Տարվիզիոն քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի Մ 20 տարեկանների առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը հաղթանակներ տոնեցին, Տիգրան Հարությունյանը կիսեց միավորը:
Կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց:
Այս տուրից հետո Պետրոսյանը և Մարտիրոսյանը 2-ական միավորով առաջատարների թվում են: