Արգենտինացի ֆուտբոլային պաշտոնյան ինքնասպանություն է գործել հենց այն օրը, երբ իրեն մեղադրել են կոռուպցիայի մեջ, հայտնում է «The Malay Mail Online-ը:
Խոսքը Խորխե Դելգոնեի մասին, ում մեղադրանք էր առաջադրել ՖԻՖԱ-ն: Գործ էր հարուցվել Նյու-Յորքում և հենց այդ օրը պաշտոնյան նետվել է գնացքի տակ:
Հաղորդվում է, որ Դելգոնը և ևս մեկ մասնագետ, ովքեր աշխատում էին «Ֆուտբոլը բոլորի համար» ծրագրի շրջանակներում, միլիոնավոր դոլարներ են կաշառք վերցնել` ֆուտբոլային խաղերի ցուցադրման իրավունք տրամադրելու համար: Երկուսն էլ պատասխանատու էին Արգենտինայում խաղերի ցուցադրման համար:
Սպորտային մարկետինգի տնօրեն Ալեխանդրո Բուրսակոն ԱՄՆ-ի դաշնային դատարանում մանրամասնորեն նկարագրել է, թե ինչպես է իր ընկերությունը 10 տարի շարունակ միլիոնավոր դոլարներ վճարել հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավարությանը կաշառքի տեսքով, որպեսզի ապահովի խոշոր մրցաշարի ցուցադրման իրավունքը:
Բուրսակոն 2015 թվականի նոյեմբերին իրեն մեղավոր է ճանաչել մեքենայությունների և փողերի լվացման գործով և հանդիսանում է այն 42 պաշտոնյաներից մեկն, ովքեր մեղադրվում են ՖԻՖԱ-ի սկանդալի մեջ:
Հաղորդվում է, որ մոտ ժամանակներս դատարանի առջև կկանգնի նաև Խոսե Մարիա Մարինը` բրազիալական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախկին ղեկավարը, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Խուան Անխել Նապուտն ու Մանուել Բրագան` Պերուի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարը:
armsport.am