Ֆինլանդիայում միջատներով թխված հաց են վաճառելու
Advertisement 1000 x 90

Ֆինլանդիայում միջատներով թխված հաց են վաճառելու

Հելսինկիի մեծ վաճառատներում նոյեմբերի 24-ից կհայտնվի հաց, որը թխված է միջատների օգտագործմամբ: Այդ մասին գրել է ֆիննական Helsingin Sanomat թերթը:

Նման մթերք կարտադրի Fazer ընկերությունը, որտեղ պատմել են, որ մեկ հացի պատրաստումը կպահանջի 70 չորացրած ծղրիդ: Միջատներն աղացված վիճակում կավելացվեն ալյուրին: Ծղրիդները կկազմեն պատրաստի արտադրանքի ընդհանուր քաշի երեք տոկոսը:

Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ առայժմ հնարավոր չէ չորացրած ծղրիդներով ապահովել Ֆինլանդիայի բոլոր փռերը, սակայն հետագայում այդ պակասը կվերացվի:

Միջատով նման մեկ հացի արժեքը կկազմի գրեթե չորս եվրո:



Նման նյութեր