Մոսկվայում ավարտվեց Միխայիլ Տալի հուշամրցաշարը
Advertisement 1000 x 90

Մոսկվայում ավարտվեց Միխայիլ Տալի հուշամրցաշարը

Մոսկվայում ավարտվեց  Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որտեղ հանդես էր գալիս 10 գրոսմայստեր:

Վերջին տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։ Պարտիան ավարտվեց 40-րդ քայլում։ Երկուսն էլ վաստակեցին 5-ական միավոր ու կիսեցին 3 և 4-րդ տեղերը: Լևոն Արոնյանը գրավեց 3-րդ, իսկ Վիշվանաթան Անանդը՝ 4-րդ տեղը:
Հուշամրցաշարում հաղթող ճանացվեց Յան Նեպոմնյաշնին (Ռուսաստան), որն իր ակտիվում հավաքեց 6 միավոր: 2-րդ տեղը գրավեց հոլանդացի Անիշ Գիրին՝ 5.5 միավորով: