10 օգտակար խորհուրդ չհիվանդանալու համար
Advertisement 1000 x 90

10 օգտակար խորհուրդ չհիվանդանալու համար

Takprosto.cc կայքը գրում է, որ գրիպով վարակվել հնարավոր է ցանկացած եղանակի: Սակայն մարդկանց բավական մեծ հատված հիվանդանում է աշնան և ձմռան ամիսներին: Գոյություն ունեն մի քանի միջոցներ, որոնք ձեռնարկելու դեպքում վարակվելու հավանականությունը հնարավոր է զգալիորեն նվազեցնել:

Աշխատեք խուսափել ամբոխից:

Շատերն են օգտվում հասարակական տրանսպորտից: Դա նշանակում է, որ մենք այս կամ այն կերպ պարբերաբար հայտնվում ենք մեծ թվով մարդկանց շրջապատում, ինչը, անխոս մեծացնում է գրիպով վարակվելու հավանականությունը:

Պարբերաբար լվացեք ձեռքերը:

Ձեռքերը հաճախ լվացեք: Պետք է լվացվել յուրաքանչյուր անգամ, երբ լինում եք հասարակական վայրերում: Այդ կերպ կարող եք խուսափել ոչ միայն գրիպից, այլև այլ վարակներից:

Մի մրսեք:

Հատկապես կարևոր է տաք պահել ոտքերն ու պարանոցը: Անձրևային եղանակին գերադասելի է ռետինե կոշիկներ կրել:

Հիվանդների հետ կոնտակտի մեջ մի մտեք:

Երբ հասարակական տրանսպորտում եք կամ գտնվում եք հասարակական միջավայրում, մի շփվեք այն անձանց հետո, ովքեր հիվանդ են: Տանը հիվանդի առկայության դեպքում ևս աշխատեք կրճատել նրա հետ շփումը, մի օգտվեք նույն սպասքից:

Հաճախ մաքրեք բնակարանը:

Եթե տանը հիվանդ մարդ կա, ապա պետք է տունը մաքրել նվազագույնը 3 անգամ: Հատակն ու կահույքը մաքրեք թաց շորով:

Ճիշտ սնվեք:

Կարևոր է իմանալ, որ գրիպով վարակվել հնարավոր է նույնիսկ հիվանդի հետ չշփվելու դեպքում: Առաջին հերթին՝ վարակվել հնարավոր է երբ ցածր դիմադրողականություն ունեք: Պատճառ կարող է դառնալ նաև սխալ սնունդը և ռեժիմին չհետևելը: Ցանկալի է օգտագործել թարմ բանջարեղեն և մրգեր: Բացի այդ, օրվա ընթացքում 8 ժամ պետք է քնել:

Ալկոհոլի օգտագործման նվազեցում:

Հավանաբար բոլորը լսել են, որ ալկոհոլը լավ պրոֆիլակտիկա կարող է լինել գրիպի և այլ հիվանդությունների դեպքում: Իրականում սա միֆ է, որը ոչ մի հիմք չունի: Ավելին, ալկոհոլը բացասաբար է ազդում դիմադրողականության վրա: Այդ պատճառով էլ գերադասելի է այն ընդհանրապես չօգտագործել:

Սպորտով զբաղվեք:

Առավոտը սկսեք մարզանքով: Դա կարող է օգնել կանխարգելել շատ հիվանդություններ, այդ թվում՝ գրիպը: Մարզանքի վրա կծախսեք 20 րոպե, սակայն կունենաք լավ ինքնազգացողություն և առողջություն:

Չափից շատ մի աշխատեք

: Այս դեպքում օրգանիզմը կարող է այնքան թուլանալ, որ չկարողանա դիմադրել հիվանդություններին:

Շատ հեղուկներ ընդունեք:

Ջուրը կյանք է: Որպեսզի դիմադրողականությունը նորմալ վիճակում լինի, օրվա ընթացքում նվազագույնը 8 բաժակ ջուր խմեք:

Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»