Ղեկավարը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու՞ նրա ամենանվիրված և լավագույն աշխատողներից մեկը չէր եկել աշխատանքի և անգամ չէր էլ զանգել, որպեսզի զգուշացներ բացակայության համար։
Սակայն գլխավոր համակարգչի հետ լուրջ խնդիրներ առաջացան, այդ պատճառով ղեկավարը որոշեց զանգահարել իր աշխատողի տան համարին։ Պատասխանեց նրա երեխան։ Նա շշուկով ասաց՝
— Ալո։
— Ողջույն տղաս։ Հայրիկը տա՞նն է․– հարցրեց ղեկավարը։
— Այո, — կամաց պատասխանեց երեխան։
— Ես կարո՞ղ եմ նրա հետ խոսել։
— Ոչ։
Զարմացած տղամարդը հարցրեց։
— Իսկ քո մայրիկը տա՞նն է։
— Այո։
— Իսկ նրա հետ կարո՞ղ եմ խոսել։
Երեխան շատ ցածր ձայնով ասաց։
— Ոչ։
Հույս ունենալով, որ այնտեղ կա մի ուրիշ մեծահասակ մարդ, ում միջոցով նա կարող էր հաղորդել աշխատողին, թե ինչի համար էր զանգ տվել, ղեկավարը հարցրեց:
— Տանը ուրիշ մարդ չկա՞։
— Կա, մի ոստիկան է։
Ցանկանալով իմանալ, թե ի՞նչ է անում ոստիկանը իր աշխատողի տանը, ղեկավարը հարցրեց։
— Կարո՞ղ եմ խոսել ոստիկանի հետ։
— Ոչ, նա զբաղված է։
— Ինչո՞վ է զվաղված։
— Նա խոսում է մայրիկի, հայրիկի և հրշեջի հետ։
Այդտեղ տղամարդը ետին պլանում լսում է շատ բարձր ձայներ։
— Դա ի՞նչ է։
— Ուղղաթիռ է, — կամաց ասաց երեխան։
— Ի՞նչ է այդտեղ կատարվում, — հարցրեց ղեկավարը, սկսելով լուրջ անհանգստանալ։
— Որոնողական խումբը հենց նոր վայէջք կատարեց ուղղաթիռով։
Անհանգիստ և մի փոքր խուճապի մեջ, ղեկավարը հարցրեց։
— Ու՞մ են նրանք այդեղ փնտրում։
Երեխան ինքնագոհ ծիծաղով պատասխանեց։
— Ինձ։
hayinfo.net