Վարդենյաց լեռնանցքը բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է
Advertisement 1000 x 90

Վարդենյաց լեռնանցքը բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

Վարդենյաց լեռնանցքը բքի և անբավարար տեսանելիության պատճառով դեկտեմբեր 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, դժվարանցանելի է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:



Նման նյութեր