«Շուկաներում նախատոնական եռուզեռ չկա․ ֆուրերով 1-2 միլիոն դրամի ապրանք ենք բերել, բայց օրական 20 հազար դրամի առևտուր դեռ չենք անում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեցին շուկաների առևտրականները։
Նրանց դիտարկմամբ՝ ապրանքը թանկ չէ, բայց միևնույն է շատ սպառողների համար հասանելի չէ։
«500-1500 դրամ խնձոր ունենք, նարինջը 600 դրամ է, տանձը՝ 1 000-2 000 դրամ, նուռը՝ 800-2 000 դրամ է, բայց շուկա մարդ չի մտնում, մարդկանց ձեռքը փող չկա, ոնց կարան առևտուր անեն»,- շեշտեց առևտրականներից մեկը։
«Շուկան ոնց որ թաղման բյուրո լինի՝ մարդ չի մտնում, մարդիկ չեն առնում»,- հավելեց մեկ ուրիշը։
Սպառողներն էլ իրենց հերթին ընդգծեցին, որ ապրանքները թանկ են, ստիպված սեղանի համար առաջնային ապրանքներն են գնում․ թանկ է հատկապես միսը։