Թեյի ամենօրյա կիրառումը նպաստում է աղեստամոքսային համակարգի բազմաթիվ հիվանդությունների վտանգի նվազմանը. ապացուցել է Քարդիֆի համալսարանի հետազոտությունը: Բանն այն է, որ թեյը պարունակում է համակցություններ, որոնք ի զորու են սպանելու Clostridium difficile մանրէն:
Ինչպես գրում է MEDdaily.ru-ն, կատարված աշխատանքի ընթացքում հետազոտողները ստուգել են 33 տեսակի թեյերի ազդեցությունը 79 պաթոգենների վրա: Պարզվել է, որ թեյին համ տվող պոլիֆենոլները սպանում են վտանգավոր մանրէները: Դեռ¨ս հրապարակվել են միայն սովորական ս¨ թեյի արդյունքները: Ապացուցվել է` այն արդարացնում է:
Ըստ պրոֆեսոր Լես Բայլիի`ինքը թեյի հատկանիշների ուսումնասիրությամբ է զբաղվում 2008 թվականից: Տվյալ պահին կարելի է հստակ ասել, որ կանաչ թեյն ավելի լավ է իր առաջ դրված խնդիրը լուծում, քան ս¨ը: Բայլիի փնտրտուքների հիմնական նպատակը «սուպեր թեյ» ստեղծելն է, որը կարելի կլինի տալ հիվանդներին` Clostridium difficile մանրէն սպանելու համար: