Կանգառում մի կին էր կանգնած մանկասայլակով, որի մեջ կար մի փոքրիկ աղջիկ երեխա, իսկ կնոջ կողքին կանգնած էր նրա որդին՝ ով 2-3 տարեկան էր։ Կինը ոչ մի կերպ չէր կարողանում բարձրացնել մանկասայլակը տրոլեյբուս և նրան մոտեցավ մի աղջիկ իր ընկերոջ հետ ու նրանք օգնեցին կնոջը։ Երբ տրոլեյբուսը վերջապես շարժվեց, կնոջ որդին ընկավ։
Մայրը սկսեց անձեռոցիկ ման գալ, որպեսզի մաքրի երեխային։ Այդ ժամանակ նրան մոտեցավ մի կին և տվեց կնոջը թաց անձեռոցիկների մի փաթեթ։ Այդ պահին իր նստած տեղից մի տարեց տղամարդ կանգնեց և զիջեց իր տեղը այդ փոքրիկ տղային, իսկ ես տեսնելով այդ ամենը կանգնեցի և իմ տեղը զիջեցի այդ տարեց մարդուն։ Այդ պահին մի երիտասարդ տղա նույնպես կանգնեց, որպեսզի իր տեղը զիջի ինձ։ Բավական էր այդ ամենը տեսնելը և տրոլյեբուսի բոլոր մարդիկ սկսեցին ժպտալ։
Երբ մայրը երեխաների հետ պետք է իջներ, նա կանչեց տղային, իսկ ինքը դուրս գալուց առաջ հրաժեշտ տվեց բոլորին՝ շնորհակալություն հայտնելով։ Նրան նույնպես ամբողջ տրոլեյբուսը հաջողություն մաղթեց։ Ահա այսպիսի մարդիկ կան մեր երկրում։