Բրիտանացի կենսաբան, գենետիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ ստացած Ջոն Սալսթոնը մահացել է 75 տարեկանում: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, 1963 թվականին Սալսթոնը ավարտել է Քեմբրիջի համալսարանը, այնուհետև աշխատել է Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայում:
Նա առանցքային դեր է խաղացել կլոր որդերի և մարդու գենոմերի վերծանման ծրագրերում:
2002 թվականինին Սալսթոնը և ամերիկացի գիտնական Ռոբերտ Հորվիցը ստացան Նոբելյան մրցանակ: