Հինգ հարված հանուն կնոջ. Մոսկվայում տղամարդը սպանել է ծանոթին՝ խանդից դրդված
Advertisement 1000 x 90

Հինգ հարված հանուն կնոջ. Մոսկվայում տղամարդը սպանել է ծանոթին՝ խանդից դրդված

Մոսկվայի բնակիչը դանակի հարվածներով սպանել է իր ընկերոջը՝ խանդի հողի վրա առաջացած վեճի ընթացքում: ՌԻԱ Նովոստիին այդ մասին հաղորդել է ՌԴ քննչական կոմիտեի մայրաքաղաքային գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան:

Ըստ նրա, միջադեպը տեղի է ունեցել մարտի 9-ի երեկոյան: Կասկածյալը տղամարդուն դանակի հինգ վնասվածք է պատճառել իրանի շրջանում: Տղամարդը վնասվածքներից տեղում մահացել է:

Կասկածյալը ձերբակալվել է: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով: Տղամարդու նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստինֆո



Նման նյութեր