Ստուգեք ձեր վահանագեղձը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ստուգեք ձեր վահանագեղձը

Վահանաձև գեղձը փոքրիկ «թիթեռ է» վզի մեջտեղի հատվածում:

Այդ գեղձի կողմից արտադրված հորմոններն ազդում են մեր ամբողջ օրգանիզմի վրա, սկսած ջերմությունից և մետաբոլիկ գործընթացներից, մինչև սրտի ռիթմի և էներգիայի մակարդակը:

Վահանագեղձի հորմոնի ավելցուկի դեպքում մարդը դառնում է գերակտիվ, պակասի դեպքում՝ թույլ և անտարբեր:

Ինչպես նաև վահանագեղձի վրա կարող է առաջանալ ուռուցք կամ գեղձը կարող է մեծանալ:

Որպեսզի ինքներդ ախտորոշեք, արդյոք ունեք խնդիրներ այդ օրգանի հետ, ձեզ պետք է հայելի և մեկ բաժակ ջուր:

kak-proverit-zdorove-shhitovidnoj-zhelezy-rekomendatsii-doktora_c81e728d9d4c2f636f067f89cc14862c

Մի կում ջուր առեք ձեր բերանը և կուլ տվեք՝ նայելով հայելու մեջ:

kak-proverit-zdorove-shhitovidnoj-zhelezy-rekomendatsii-doktora_a87ff679a2f3e71d9181a67b7542122c

Կարող եք կրկնել մի քանի անգամ:

Կուլ տալիս նայեք, արդյոք չկա անսովոր ուռուցիկություն, ինչպես նաև ինչ-որ տարօրինակ շեղումներ՝ անհամաչափություն կամ չափերի մեծացում:

Հիշեք, որ վահանագեղձը գտնվում է այսպես կոչված «ադամի խնձորի» տակ:

Ձեր վահանաձև գեղձը կարող է մեծ լինել սովորականից կամ նրա վրա կարող է գոյացություն առաջանալ:

Դա կարող է և՛ վտանգավոր լինել, և՛ անվտանգ: Ցանկացած կասկածի դեպքում դիմեք բժշկի: