Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն համալրել է բրազիլական հանրապետական կուսակցության շարքերը: Այս մասին տեղեկացնում է «Sport.es»-ը:
Ըստ աղբյուրի` այս կուսակցության անդամները սատարում են գերպահպանողական հայացքները և ելույթ են ունենում ընտանեկան արժեքների պահպանման համար:
Կուսակցության առաջնորդը Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Մարսելո Կրիվելան:
Հաղորդվում է, որ 38-ամյա բրազիլացին այժմ կարող է առաջադրվել Ազգային կոնգրեսում և մասնակցել առաջիկա պառլամենտական ընտրություններին, որոնք կանցկացվեն 2018 թվականին: