Մտածում էի, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի. Մերի Երեմյանը պատմում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մտածում էի, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի. Մերի Երեմյանը պատմում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի մասին

«21TV»-ի «Հայ 10» ծրագրի հաղորդավարուհի Մերի Երեմյանը նկարահանվում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում: Սա ֆիլմում նկարահանվելու նրա առաջին փորձն է: Նա մարմնավորում է մի կնոջ, որն անհաջող ամուսնության զոհ է դարձել: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում Մերին պատմել է հաղորդավարությամբ չզբաղվելու եւ հեռուստասերիալում նկարահանվելու մասին:

«Միշտ ցանկացել եմ ֆիլմում նկարահանվել, բայց վախեցել եմ: Մտածում էի, որ ոչինչ չի ստացվի: Փորձելուց հետո փոշմանել եմ, որ այսքան ժամանակ բաց եմ թողել հնարավորությունը եւ չեմ նկարահանվել: Ես ինձ դեռ դերասանուհի չեմ համարում: Դեռ շատ աշխատելու տեղ ունեմ: Առաջին փորձս բարդ էր, քանի որ փորձ չունենալն արդեն իսկ դժվար է: Բայց ռեժիսորի եւ դերասանների օգնությամբ կարողացել եմ հաղթահարել եւ հունի մեջ ընկնել: Ես ամեն օր աշխատում եմ ինձ վրա եւ փորձում եմ կատարելագործվել: Չեմ ասի, որ ինքս ինձնից գոհ եմ, բայց աճ նկատում եմ»,- ասաց Մերին:

Ամբողջությամբ՝ armenpress.am



Նման նյութեր