Հրայր Շահինյան. գանգուղեղի վնասվածքների ամերիկահայ բժիշկը և նորարարը
Advertisement 1000 x 90

Հրայր Շահինյան. գանգուղեղի վնասվածքների ամերիկահայ բժիշկը և նորարարը

Բժշկական գիտությունների դոկտոր Հրայր Շահինյանը էնդոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված սարքավորումների հեղինակ է, որի շնորհիվ ձեռք է բերել համաշխարհային ճանաչում: Նրա ստեղծած սարքավորումները թույլ են տալիս իրականացնել ուղեղի և գանգի բոլոր տեսակի վնասվածքների վիրահատությունները:

mti4odmynzy4mzm0nda0mdyy

Նրա նորարարությունները ապահովում են նեյրովիրաբուժական միջամտությունների առավել անվտանգ կիրառում: Շահինյանի մոտեցումները արմատապես փոխում են ոլորտի պագան, և այժմ լայնորեն կիրառվում են Կանադայից մինչև հարավային Կորեա:

Հրայր Շահինյանը արժանացել է բժշկական նորագույն տեխնոլոգիաներում առաջընթաց գրանցելու համար NASA-ի հատուկ մրցանակին: Հրապարակել է էնդոսկոպիկ մեթոդներին նվիրված ավելի քան 80 գիտական հոդված:

Հայտնի բժիշկը իր բարձրագույն կրթությունը ստացել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, իսկ հետո ուսումը շարունակել է Չիկագոյի Բժշկական դպրոցում: Առաջին քայլերն արել է Ցյուրիխում և Նյու Յորքում:

Շահինյանը պաշտոնապես սերտիֆիկացվել է 1992 թ., որից հետո հնարավորություն է ստացել ազատորեն կիրառական գործունեությամբ:

rusarminfo.ru