Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումն իր փաստով զսպող, շփոթեցնող փաստ է առաջին հերթին իշխանության հենարանի համար, ոչ թե ընդիմության։
Այդ փաստը Նիկոլը թերագնահատեց։
Նիկոլի խնդիրը ժամանակ ձգելն էր մինչև ապրիլի 24, և անընդհատ բանակցելը, ինչը հուսահատեցնելու էր ու հոգեխանգարմունք առաջացներ իշխանության հենարանի մոտ։ Կազմաքանդման պրոցես կարող էր սկսվել։
Կամերաների դեմ չեն բանակցում, չես կարող անձնական երաշխքիների կոնկրետ անձերի ճակատագրերի և այլն մասին խոսես։ Եթե ընդունենք, ոի Սարգսյանը եկել էր բանակցելու, իսկ Նիկոլը ուզում էր բանակցային գործընթաց։
Միտինգային մթնոլորտը խեղդեց Նիկոլին ու այդ կոշտ միջավայրը թույլ չտվեց լինել դիվանագետ ու բանակցել։ Ասենք, բռնվածների հարցը բարձրացներ։
Եթե Ղարաբաղի հարցով մտահոգություն կար, ապա նույն Արմեն Գրիգորյանը Ղարաբաղի հարցի համար իդեալական անձ է, որ Ազատիչի «մտահոգությունը» հերքի։
Սա եթե իսկապես ուզում ենք հարցը լուծել առանց ծեծ ու ջարդի։
Եթե մարդուց իշխանություն ես ուզում, ապա գոնե դեմքը պետք է փրկել, հարգել։ Դեմը ծանր, լուրջ ու վտանգավոր մարդ է նստած ու կամերաների դեմ ինչ էլ խոսաք՝ վլաստը հանձնելու մասին, նվաստացում կլինի։
Վատ հանդիպում էր։ Շատ վատ։
Եթե Ազատիչը նույնիսկ բանակցունակ չի հիմա, ապա պետք չի սարքել իրեն անբանակցունակ ընդհանրապես, արդեն սուբյեկտիվ, անձնական պատճառներով։
Ինձ մեկ է՝ ով ինչ կարծիքի իմ այս գրածի մասին։
Մտածեք, որ հաջորդ հանդիպումը կայանա, եթե հանդիպումը հանդիպման համար չի, այլ կարա կես տոկոս օգուտ բերի ու ավելորդ պրոբլեմներից զերծ պահի»։
Սերժ Սարգսյան֊Նիկոլ Փաշինյան հանդիպումը իր փաստով զսպող, շփոթեցնող փաստ է առաջին հերթին իշխանության հենարանի համար, ոչ…
Gepostet von Hayk Balanyan am Samstag, 21. April 2018