Կինոռեժիսոր ու կինոգետ Գարեգին Զաքոյանն այն մարդկանցից է, ով հիշում է Երևանը մինչև դրա որպես ժամանակակից քաղաք կայանալն ու ու երափոխվելը։ Այդ ժամանակը սկսվել է մոտավորապես 1950-ականների սկզբին, երբ քաղաքում կարելի էր հանգիստ հանդիպել մարդկանց, որոնք հետո լեգենդ դարձան։ Կարելի էր հանդիպել ու շփվել։
Գարեգինը երիտասարդ էր, ծառերը, բնականաբար, մեծ էին, նա բաց էր թողում դասերը այն նույն պատճառով, ինչ ուրիշները` նրան պարզապես հետաքրքիր չէր։ Նրան ավելի շատ հետաքրքրում էր մեծ աշխարհը Պրոսպեկտի վրա գտնվող տան պահուհաններից ու դպրոցից դուրս։ Օրինակ` «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Երևան» հյուրանոցի սրճարանում, մարդիկ այն տարբեր կերպ էին անվանում, բայց հաճախ «Կոպեյկա» էին ասում։
Այնտեղ էին հավաքվում արտիստներ ու գրողներ, նկարիչներ ու ռեժիսորներ, փիլիսոփաներ ու մաթեմատիկոսներ, դիալեկտիկ մատերիալիզմի դասախոսներ ու այն մարդիկ, որոնց մի քանի տարի անց «այլախոհ» անվանեցին։ Անպատիժ արտահայտված կարծիքների բազմազանության առումով Երևանը ԽՍՀՄ-ում միշտ բացառություն էր, այդ պատճառով էլ նկարագրածս իրադարձություններից գրեթե երեսուն տարի անց երկրում հայտարարված ժողովրդավարությունը գրեթե աննկատ անցավ, քանի որ այն` այդ ժողովրդավարությունն առանց այդ էլ երկրում կար։ Ինչ վերաբերում է ահազդու Պետական անվտանգության կոմիտեին` ապա Երևանում այն կարծես խաղալիք լիներ, որն արձագանքում էր միայն այն արարքներին ու արտահայտություններին, որոնք կտրականապես տարբերվում էին խորհրդային պաշտոնական դոկտինայից։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am