Մոսկվան ուժեղացնում է հայկական շարժումը. Պուտինի անսպասելի քայլը. lragir.am
Advertisement 1000 x 90

Մոսկվան ուժեղացնում է հայկական շարժումը. Պուտինի անսպասելի քայլը. lragir.am

Հայաստանում մեծ աղմուկ են բարձրացրել Կոմսոմոլսկայա պրավդա թերթի ռադիոյով Ռոսնեֆտի փոխնախագահ ու խոսնակ Լեոնտևի հայհոյախառն արտահայտությունները Հայաստանի մասին: Նա ասել է, որ հայերն իրենց գոյությամբ պարտական են ռուսներին, Հայաստանը ծանր բեռ է Ռուսաստանի համար, հայերի պատճառով Ռուսաստանը չի կարողանում լիարժեք հարաբերություն ստեղծել եղբայրական ադրբեջանական ժողովրդի հետ, և ընդհանրապես թող Հայաստանը «ռադ լինի» (այստեղ նա օգտագործել է ռուսական հայտնի հայհոյանքը):

Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն՝ պատասխանատվության ենթարկելու Լեոնտևին, Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել որում սա համարել է հայերի հանդեպ թշնամանք սերմանելու փորձ:Իսկ Երևանում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ դա մասնավոր կարծիք է և չի արտահայտում ՌԴ պաշտոնական դիրքորոշումը, որը ձևակերպված է Պեսկովի ու Զախարովայի՝ Ռուսաստանի չմիջամտելու և ճգնաժամը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելու վերաբերյալ հայտարարություններում: Ի դեպ, Զախարովան երկու անգամ հիացական հայտարարություններ է արել հայերի հասցեին:Հայաստանում մեկնաբանները նշում են, որ Լեոնտևը պատահական մարդ չէ ՌԴ իշխանության մեջ, հետևաբար սա այնքան էլ մասնավոր կարծիք չէ, և որ այն արտահայտում է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանում ժողովրդական հեղափոխության հանդեպ:

Հայկական շարժման հանդեպ վերաբերմունքը ռուսական քաղաքական-վերլուծական միջավայրում բավական հետաքրքիր ու բևեռացված էր՝ կոշտ գնահատականներից մինչև դրա քաղաքակրթական հենքի վերաբերյալ արձանագրումները: Մի բան ակնհայտ է, որ հայկական շարժման ազդեցությունը չի պարփակվում ներհայկական միջավայրում և լայն արձագանք ու ազդեցություն է ունեցել ողջ աշխարհում: Սա դեռ հետո է երևալու, բայց այս մասին արդեն լուրջ քննարկումներ ու հրապարակումներ են լինում համաշխարհային մամուլում:

Ամբողջությամբ՝ lragir.am



Նման նյութեր