10 տարվա օպերատիվ վարչության պետը և Գլխավոր շտաբի պետի տեղակալը, եթե գնահատվում է որպես անպատրաստ, ես խոսք չունեմ այլևս ասելու: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հնչեցրած տեսակետը Զինված ուժերի Գլխավոր շտաբի նորանշանակ պետի մասին:
Հիշեցնենք՝ Արթուր Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում օրերս անդրադարձել էր ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի նշանակմանը՝ նշելով, որ «ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին»:
Տեսանյութը՝ armlur.am-ի