«Տոնի այս տխուր ֆորմալացումը այսօր նույնպես շարունակվում է». Հրանուշ Խառատյանի արձագանքը
Advertisement 1000 x 90

«Տոնի այս տխուր ֆորմալացումը այսօր նույնպես շարունակվում է». Հրանուշ Խառատյանի արձագանքը

Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Արմեն Աշտոյանի այս գրառումը՝ գրելոքվ. «Արժեհամակարգի փոփոխությունները

Ես հասկանում եմ Արմեն Աշոտյանին, որ՝ «Առաջին Հանրապետության ծննդյան և Սարդարապատի ճակատամարտի գլխավոր խորհրդանիշներից մեկը ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է եղել։

Այսօրվա տոնը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ մեկի «դասարանի քեֆը» չէ, որևէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ։

Պետության վերականգնումը խորհրդանշող օրը նաև պետական ինստիտուտների վերաժևորման և գնահատման օր է՝ անկախ օրվա հերոսներից, գործող անձերից և «նոր իրողությունններից»։

Զարմանալի է, երբ իրենց ադեկվատ համարող մարդիկ փորձում են արդարացնել այսօրվա տոնակատարություններին ԱԺ֊ի պատշաճ մասնակցության հարցի տապալումը։

Ու ցավոք, դրևորված միտումնավոր մոտեցումը հակասում է թե օրվա խորհրդին, թե միասնականության, թե «սիրո և համերաշխության» կոչերին»։

Այնուհետև տիկին Խառատյանը գրում է. «Ես ցավում եմ, որ հարգելի պարոն Armen Ashotyan-ը միայն պետական ինստիտուտների, գլխավորապես ԱԺ-ի պատշաճ մասնակցության մասով է տեսնում «հասարակության մի մասի» օտարումը տոնի գլխավոր խորհրդանիշերից մեկից՝ միասնականությունից:

ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի կառավարման տարիներին ես բազմիցս գրել եմ, որ տոնահանդեսի մշակույթից օտարված է տոնահանդեսի գլխավոր հասցեատերը՝ Հայաստանի իրավական իշխանության տերը, այն է՝ Հայաստանի ժողովուրդը: Հայաստանի իրավական իշխանատիրոջը պաշտոական տոնակատարություններին հատկացվել է կողքից դիտորդի կարգավիճակ, այն չափով, ինչ չափով այդ տերն ինքը կարող է «կազմակերպել» իր դիտորդությունը հրամցված համերգային և թատերականացված միջոցառումային ծրագրերին:

Հեռուստաէկրաններից կամ, եթե հաջողվի՝ կիզիչ արևի տակ կամ սառնամանիքին ֆիզիկական ներկայությամբ, կանգնած դիտելով: Տոնի այս տխուր ֆորմալացումը այսօր նույնպես շարունակվում է, և ես հույս ունեմ, որ մեզ առաջիկայում կհաջողվի ջարդել այդ վատ կաղապարը: Ժամանակին մի անգամ իր հետ հանդիպել և քննարկել եմ այս ձևավորվող վատ ավանդույթը և հիշում եմ՝ իմ տպավորությամբ հասկացել է: Սիրով առաջարկում եմ Արմեն Աշոտյանին միանալ այս կարևոր հարցի լուծմանը՝ իրական համաժողովրդական տոնահանդեսը օդի ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանի ողջ հասարակությանը»:

Հավելենք, որ Արմեն Աշոտյանը Հրանուշ Խառատյանի այս գրառմանն արձագանքել է՝ գրելով. «Առաջարկը ընդունեցի, տիկին Հրանուշ։ Շնորհակալ եմ։ Այս շաբաթ փորձենք քննարկել միասին»։



Նման նյութեր