Թրամփի փեսայի և դստեր ակտիվների արժեքն աճել է տասնյակ միլիոնավոր դոլարներով. WSJ
Advertisement 1000 x 90

Թրամփի փեսայի և դստեր ակտիվների արժեքն աճել է տասնյակ միլիոնավոր դոլարներով. WSJ

ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների և նրա կնոջ՝ Իվանկա Թրամփի ակտիվների արժեքը մեկ տարում աճել Է մի քանի տասնյակ դոլարով: Հունիսի 11-ին այս մասին հայտնել Է Wall Street Journal թերթը:

Հրատարակությունը բերում Է Քուշների և Իվանկայի, որը պետության ղեկավարի դուստրն Է, ֆինանսական վիճակի վերաբերյալ Սպիտակ տնից ստացված տվյալները: Նրանց ակտիվների միագումար արժեքը գնահատվում Է 229 միլիոնից մինչև 786 միլիոն դոլար: 2017 թվականին այս ցուցանիշը կազմում Էր 203 միլիոնից մինչև 740 միլիոն դոլար:

Ակտիվների վերին սահմանը կարող Է ավելի բարձր լինել, քանի որ հագուստի և աքսեսուարների բրենդը, որն Իվանկա Թրամփը հանձնել Է թրաստային հիմնադրամի, այժմ արժե ավելի քան 50 միլիոն դոլար: Հրատարակությունն ուշադրություն Է հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2017 թվականին ԱՄՆ-ի նախագահի փեսայի և դստեր պարտային և լուծարուն հանձնառությունները հասնում Էին 200 միլիոն դոլարի: Դրանից 65 միլիոն դոլարը վճարվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: