«Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը հիշեցնում է ստալինյան ժամանակները. Արմեն Ռուստամյան. tert.am
Advertisement 1000 x 90

«Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը հիշեցնում է ստալինյան ժամանակները. Արմեն Ռուստամյան. tert.am

Բոլորս հարգանքով պետք է մոտենանք միմյանց տեսակետներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Դաշնակցության» քվոտայով պաշտոն ստանձնած Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի միջև ծավալված վեճին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ:

«Կառավարությունը միանձնյա որոշումներով չէ, որ պետք է առաջ գնա: Եթե կա տարակարծություն, ոչ մեկը չի կարող ստիպել, որ նա քվեարկի, որովհետև մեծամասնությունն այդպես է ուզում: Սա մեզ հին ժամանակներն է հիշեցնում: Մենք երբեք կողմ չենք եղել պարտադրանքով միաձայնության»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա՝  «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը հիշեցնում է ստալինյան ժամանակաշրջանը: Նա ասաց, որ իրենք իրենց սկզբունքների պաշտպանն են և եթե մտնում են որևէ կոալիցիայի կամ դաշինքի մեջ, ապա հավատարիմ են մնում սկզբունքներին:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր