«Միշտ նույն երազն էի տեսնում, թե ոնց եմ ամբողջ ավտոմատը էտ տականքի վրա դատարկում»
Advertisement 1000 x 90

«Միշտ նույն երազն էի տեսնում, թե ոնց եմ ամբողջ ավտոմատը էտ տականքի վրա դատարկում»

Զբոսավար Զառա Օրբելյանի հրապարակումը.

«94-95 ձմեռն էր. պատերազմը, պաշտոնապես արդեն ավարտվել էր, բայց դեռ բանակ էին տանում ծառայած տղաներին 3 ամսով։ մանվելի ջոկատ ընկած 150 զինվորից 100 չվերադարձան ու ոչ թե որ զոհվել էին Հայրենիքը պաշտպանելիս` ցավոք ոչ։ Տղերքը մանվելի թալանի զոհ էին դարձել. որը սովից էր մահացել, որը բուժօգնություն չստանալու պատճառով, որը պայթել էր ականի վրա, որովհետև մանվելը հա առաջ ու առաջ էր քշում զորքը` դեռ գյուղեր կային, որ չէր թալանել ու դեռ մի երկու աստղ «պագոններին» պակասում էր։ Քանիսն էլ զոհվեցին հենց մանվելի փամփուշտից, էտ տականքը մենակ մերոնց էր մեջքից կրակում։

Իսկ ես առաջին կուրսի ուսանող էի ու մենակ մի երազանք ունեի` զենք գտնել ու մանվելի տան տեղը իմանալ։ Միշտ նույն երազն էի տեսնում, թե ոնց եմ ամբողջ ավտոմատը էտ տականքի վրա դատարկում։ Ափսոս չիրականացրեցի երազանքս։ Ու ինձ հանցակից եմ զգում ու զգալու եմ միշտ։ Մենք թույլ տվեցինք, որ սրանք էսքան թալանեն։ Մենք թույլ տվեցինք, որ մեր հերոսներին հետևից խփեցին սրա նման տականքները։ Մենք թույլ տվեցինք, որ մեր երեխեքին մատաղ անեն թշնամում։
Ոչինչ չի մոռացվել…»